Իսպանիան գիշերային պարետային ժամ և արտակարգ դրություն է հայտարարել երկրով մեկ՝ վերահսկելու համար «Քովիդ-19»-ի տարածման նոր ալիքը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ պարետային ժամը սահմանվում է 23:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Որոշումն ուժի մեջ է մտնում կիրակի օրվանից:
Արտակարգ դրության միջոցառումների շրջանակներում իշխանությունները կարող են նաև արգելել ուղևորությունները նահանգների միջև: Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է այս որոշումը երկարաձգել մինչև 6 ամիս:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 մլն 110 հազարը, իսկ մահացածներինը՝ 34,7 հազարը: Ողջ աշխարհում վարակման ցուցանիշը գերազանցել է 43 մլն-ը, մահացածներինը՝ 1 մլն 157 հազարը:
Իսպանիայում գիշերային պարետային ժամ և արտակարգ դրություն է սահմանվում կորոնվիրուսի պատճառով


Լրահոս
Փաշինյանը քննարկել է սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները
28
Օգոստոս,
2025 23:41
Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքում․ հայրը և որդին հոսպիտալացվել են, զոհ կա
28
Օգոստոս,
2025 23:02
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08:15-ին
28
Օգոստոս,
2025 21:37
Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում. Գոռ Վարդանյան
28
Օգոստոս,
2025 21:15
Փաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան
28
Օգոստոս,
2025 20:33
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանն է անդրադարձել։ «Ինք ...