Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ այսօր կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։