Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը


Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը
Հոկտեմբեր 23 09:10 2020

Հայաստանի միակ կին քաղաքապետը՝ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կամավորագրվել է Հայրենիքի պաշտպանությանը եւ հայտարարել՝ պատրաստ է գնալ իր բաժին հաղթանակի հետեւից:

Կընդգրկեն իրեն առաջնագիծ գնացող որեւէ խմբում, թե ոչ, Գասպարյանը դեռ չգիտի, բայց կարեւորը՝ հոգեպես պատրաստ է, գրում է  «Հայկական ժամանակը»:

Կայքի հետ զրույցում Դիանա Գասպարյանը  նշել է, որ կազմավորումից հետո կամավորական ջոկատն անցնելու է համապատասխան զինվորական պատրաստականություն, հետո նոր սպասելու է հրահանգի:

«Այդ պրոցեսը լինելու է զինկոմիսարիատների վերահսկողության ներքո, բայց ջոկատը գլխավորելու եմ ես: Չգիտեմ՝ պատասխանատու մարմինները նպատակահարմար կգտնե՞ն ինձ առաջնագիծ ուղարկել, թե ոչ, բայց կլինեմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարվի: Ընտանիքս այդ փաստն ընդունել է որոշակի մտահոգությամբ  եւ անհանգստությամբ, բայց կարծում եմ գիտակցաբար է մոտեցել հարցին»,- ասել է նա: