ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով


ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով
Հոկտեմբեր 23 00:20 2020

ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոն հոկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Հատուկ հանձնարարություններով մեր դեսպան Իգոր Պոպովը մեկնել է Վաշինգտոնը,-ասել է փոխնախագահը:- Այնտեղ հոկտեմբերի 23-ին կկայանա նրա հանդիպումն ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ղարաբաղի հարցով: Նաեւ կկայանան հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջեւ»:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: