Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է 34-ամյա գյումրեցի կապավոր Արթուր Գրիգորյանը։ Նա երկու դուստր ունի՝ 3 և 5 տարեկան։ Մարտական ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես բացառիկ հայրենասերի, որն իր ողջ կյանքում չի իմացել՝ ինչ է վախը։ Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում ուներ Կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ․ իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով: