ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու համար


ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու համար
Հոկտեմբեր 22 20:11 2020

ՆԱՏՕ-ն հինգշաբթի առաջին անգամ կոչ է արել Թուրքիային օգտագործել «իր զգալի ազդեցությունը տարածաշրջանում»՝ նվազեցնելու համար Լեռնային Ղրաբաղում տիրող լարվածությունը:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների տեսաժողովի ավարտին կայացած ասուլիսում:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է, սակայն ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում իր զգալի ազդեցությունը, որպեսզի նվազեցնի Լեռնային Ղարաբաղում տիրող լարվածությունը»,- ասել է Ստոլտենբերգը: