«Մեծ են Ադրբեջանի՝ կենդանի ուժի կորուստները և՛ այսօր, և՛ երեկ». Արծրուն Հովհաննիսյան


«Մեծ են Ադրբեջանի՝ կենդանի ուժի կորուստները և՛ այսօր, և՛ երեկ». Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 14 22:17 2020

«Այսօր՝ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ»,- քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայակական կողմը հակառակորդին պատճառել է մեծ վնասներ:

«Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ: Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ»,- ասաց Հովհաննիսյանը: