ՊԲ-ն կադրեր է հրապարակել Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքից


ՊԲ-ն կադրեր է հրապարակել Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքից
Հոկտեմբեր 11 19:00 2020

ԱՀ Պաշտպանության  բանակը կադրեր է հրապարակել հոկտեմբերի 11-ին Արցախի երկնքում խոցված հերթական թշնամական անօդաչու թռչող սարքից:

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ չնայած հրադադարի համաձայնության ձեռքբերմանը` հյուսիս-արեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: