Հայկական կողմը խոցել է հակառակորդի զինտեխնիկա եւ մեծ քանակությամբ մարդկային կորուստներ պատճառել. ՊԲ-ի տեսանյութը


Հայկական կողմը խոցել է հակառակորդի զինտեխնիկա եւ մեծ քանակությամբ մարդկային կորուստներ պատճառել. ՊԲ-ի տեսանյութը
Հոկտեմբեր 11 18:34 2020

Արցախի ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ՊԲ ստորաբաժանումները կասեցրել թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ:

«Հյուսիս-արեւելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա եւ պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ»,- հայտնում է ՊԲ-ն։