Ալիևը հետքայլ է անում իր ագրեսիվ հռետորաբանությունից, իսկ սա սահմանին կռվող մեր զավակների քաջության արդյունքն է։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Հիշում եք Ադրբեջանի նախագահի առաջին օրերի պայմանները, որ զորքերը պետք է դուրս բերեն, Թուրքիայի մասնակցությունը լինի։ Հիմա չկան այդ բոլորը: Իսկ սա արդյունքն է մեր զավակների, որոնք այսօր սահմանին կանգնած են, քաջաբար կռվում են իրենցից բազմապատիկ ավել ուժի դեմ։ Մեր անձնակազմի մոտիվացիան շատ ավելի բարձր է, որովհետև սա մեզ համար հայրենական պատերազմ է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին։
Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողացել կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը: «Ադրբեջան ձախողել է իր կայծակնային հարձակումով հաղթանակը դեռևս սեպտեմբերի 28-ին։ Հայկական զինված ուժերն առավելագույնը կատարում են այն մարտական խնդիրը, որը հրամանատարության կողմից դրված է իրենց առջև։ Այո, կան կորուստներ, կան ձեռքբերումներ, բայց դրանք բոլորը մարտավարական նշանակության են, ռազմավարական առումով, որտեղ հակառակորդը պետք է կարողանար ճեղքել 2 ուղղությունների հարվածով և շրջափակման մեջ վերցնել՝ առաջացնելով նաև խուճապ բնակչության և անձնակազմի մոտ, չի եղել»,- նկատեց նա:
Ռազմական փորձագետը կարծում է, որ մինչ Ալիևի հայտարարությունը բանակցությունների անհապաղ սկսման մասին խոսվել է նաև Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: