«Երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իր խոսքին նա հավելեց նաև, որ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են նաև միջազգային տեռորիզմին. «Նրանց պետք է ցուցակագրել, և այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, և այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,- նշեց նախագահը: