Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան


Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Վահրամ Պողոսյան
Հոկտեմբեր 11 00:07 2020

Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին եւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ: Այս ամսին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ դեռ հայտնի չի, թե ինչ հետեւանքներ է հանգեցրել այս հրթիռակոծումը:

«Բոլորովին չի պահպանվում հրադադարի ռեժիմը, նաեւ չի պահպանվել ամբողջ օրվա ընթացքում, ե΄ւ հյուսիսային, ե΄ւ հարավային ուղղություններով հրետանային հարվածներ է հակառակորդը հասցրել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռակոծվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: