Այսօր հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները ավելի սաստկացել են, մեր ԶՈւ-ն հետ է մղել բոլոր գրոհները։
Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվել է, չնայած որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են և մեր կողմից դրանց պատասխան տրվել է: Մասնավորապես մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի հետախուզադիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել հադրութ քաղաք: ՊԲ-ն հստակ նշեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը, այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրվի:
հրադադարից հետո ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ ադրբեջանցիները մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակը, սակայն դրանից հետո այդ գործընաթցը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդպիսի գործընթաց թույլ կտրվի միայն Կարմիր խաչի ներկայության պարագայում։
