Արցախյան պատերազմում նահատակված ոստիկաններից մեկը 48-ամյա Մկրտիչ Մուրադյանն է՝ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը։ Նա ոստիկանության երկարամյա, փորձառու աշխատակից էր․ ավարտել էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը ու երեք տարի անց՝ 1999 թվականից աշխատել ոստիկանության համակարգում։ 2008 թվականին էլ վերապատրաստում էր անցել Եգիպտոսի Հոսնի Մուբարաքի անվան ռազմական ակադեմիայում (Տես լուսանկարները)։
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում․ 2015 թվականից եղել է ոստիկանության «Կումայրի» բաժնի ՀՈԿ պետը, իսկ 2017 թվականից նույն բաժնի անձնակազմի գծով տեղակալը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։