Պահանջում ենք՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար․ Վահագն Վարագյան


Պահանջում ենք՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար․ Վահագն Վարագյան
Սեպտեմբեր 26 09:46 2020

Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

 

«Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք և պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝

Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման և խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:

 

Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:

Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»,- գրել է Վարագյանը։