ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Դատարանը վերացրեց 2 ամսով կալանավորված Հակոբյանի խափանման միջոցը՝ սահմանելով երկրից չբացակայելու արգելք։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ԶԼՄ֊ների միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Առաջին իսկ պահից կասկած չկար, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։ Բռնապետական ռեժիմը հաշվի չէր առել Հակոբյանի առողջական վիճակը, որը անազատության պայմաններում սրվում էր ժամ առ ժամ։
Ի վերջո, հանրային արձագանքն ու փաստաբանների տքնաջան աշխատանքը տվեցին իրենց արդյունքը։ Այսօր գրանցեցինք փոքրիկ հաղթանակ։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում մեր քաղաքական դաշտում մեծ ներդրում ունեցած գործընկերոջս:
Մենք պետք է շարունակենք մեր պայքարը մյուս քաղբանտարկյալների ազատության համար։
Վստահ եմ, որ շինծու մեղադրանքները հերթով «պայթելու» են, և մեր ընկերները կրկին հայտնվելու են ազատության մեջ»։