Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է կառուցվի սահմանային անցակետ․ Արարատ Միրզոյան


Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է կառուցվի սահմանային անցակետ․ Արարատ Միրզոյան
Օգոստոս 27 22:53 2025

Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիության է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժ է լինելու։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք լինեն սահմանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»,-ասել է Միրզոյանը։ 

Նախարարը նշել է, որ այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։

Ըստ Միրզոյանի՝ 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունեն։