Սույն տարվա առաջին կիսամյակում Արցախում արտադրվել է 324.8 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը բարձր է նախորդ տարվա ծավալից 49,6 տոկոսով: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի էկոնոմիկայի նախարարությունում:
հանքարդյունաբերության ոլորտը բնութագրվել է որոշակի աճով. թողարկման ծավալը կազմել է 28096.2 մլն ՀՀ դրամ, գրանցելով նախորդ տարվա համեմատ 5.7 տոկոս աճ: Սակայն 17,5 տոկոսով նվազել են տվյալ ոլորտի արտադրանքի իրացման ծավալները, կապված միջազգային շուկայում նկատվող մետաղների նկատմամբ պահանջարկի կրճատման եւ հետեւաբար գների անկման հետ:
Կտրուկ նվազում է գրանցվել մշակող արդյունաբերության ոլորտում՝ այն կազմել է 14303.8 մլն ՀՀ դրամ, կամ նախորդ տարվա ցուցանիշի 56,5 տոկոսը: Մշակող արդյունաբերության առանձին ենթաոլորտները նույնպես ցուցաբերում են տարաբնույթ շարժընթաց: Այսպես, օրինակ, 24,1 տոկոսով աճել է սննդամթերքի արտադրությունը, կազմելով 7268,0 մլն ՀՀ դրամ: Միաժամանակ 34,5 տոկոսով նվազել է խմիչքների արտադրությունը՝ տվյալ ոլորտին բնորոշ արտահանման կողմնորոշվածության պատճառով: