Մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4892 նոր դեպք


Մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4892 նոր դեպք
Օգոստոս 17 15:08 2020

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 892 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 927 745-ի: Այդ մասին հաղորդել է վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Տվյալների համաձայն՝ Ռուսաստանում օգոստոսի 11-ին գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19-ի դեմ: Դեղամիջոցը կարող է քաղաքացիական շրջանառության մեջ դրվել գրանցումից հետո՝ երրորդ փուլի հետազոտություններից մեկ ամիս անց:

Ինչպես օգոստոսի 17-ին հայտարարել էր «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնում սկսվել է պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը: