Կորոնավիրուսը կարող էր ադապտացվել մարդկանց դեռևս 2012-ին, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով վարակաբան Ջոնաթան Լաթեմին և կենսաբան Էլիսոն Ուիլսոնին:
Հետազոտողները վերլուծել են Չինաստանի Յունան նահանգում 2 շաբաթ հանքը չղջիկների կղանքից մաքրող հանքափորներին բուժող բժշկի գրառումները։ Վարակվածների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել. թոքաբորբ, չոր հազ, վերջույթների ցավ և բարձր ջերմություն: Բժիշկները հիվանդներին թոքերի արհեստական օդափոխության սարքերի են միացրել: Վեցից երեքը մահացել են:
Ուհանի լաբորատորիան ուսումնասիրել է հանքափորների անալիզները և հաստատել, որ բոլորի մոտ էլ կորոնավիրուս է եղել: Այսպիսով, հետազոտողները եզրակացնում են, որ հնարավոր է՝ կորոնավիրուսն արդեն վաղուց է հարմարվել մարդու օրգանիզմին: