Գիտնականները կորոնավիրուսի ծագման նոր վարկած են առաջ քաշել


Գիտնականները կորոնավիրուսի ծագման նոր վարկած են առաջ քաշել
Օգոստոս 16 20:20 2020

Գիտնականները կարծիք են հայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը, որին ավելի քան 760 մարդ է զոհ գնացել ողջ աշխարհում, կարող էր ծագած լինել դեռևս 2012 թվականին և Ուհանի շուկայից կիլոմետրեր հեռավորությամբ:

Ինչպես փոխանցում է The Sun-ը, նման տեսություն են առաջ քաշել վիրուսաբան Ջոնաթան Լեթեմը և մոլեկուլային կենսաբանության մասնագետ Էլիսոն Ուիլսոնը: Նրանք հայտնաբերել են բժշկի գրառումները, որը ժամանակին Չինաստանի Յունան նահանգում բուժել էր հանքափորներին, որոնք երկու շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների արտաթորանքից:

Արդյունքում նրանցից ոմանք հիվանդացել էին: Նրանց մոտ այնպիսի ախտանշաններ են եղել, որոնք բնորոշ են «Քովիդ-19»-ով վարակված հիվանդներին՝ թոքաբորբ, չոր հազ, ցավ վերջույթներում և բարձր ջերմություն: Հիվանդներին անհրաժեշտ է եղել թոքերի արհեստական օդափոխում: Վեց հիվանդներից 3-ը մահացել են:

Հանքափորների արյան փորձանմուշի զննության արդյունքներն ուղարկվել են Ուհանի լաբորատորիա, որտեղ պարզվել է, որ նրան վարակված են եղել կորոնավիրուսով: Այսպիսով, գիտնականները հիմք են ստացել կարծելու, որ «Քովիդ-19»-ն արդեն իսկ հարմարված է եղել մարդկային օրգանիզմին:

Թեև վիրուսի տարածման մասին շրջանառվող տարբեր վարկածներ կան, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ վիրուսը դեռևս լավ ուսումնասիրված չէ՝ միանշանակ եզրակացություններ անելու համար: Փորձագետները շարունակում են ուսումնասիրությունները:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 21,5 մլն մարդ: