Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 19 միլիոնը


Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 19 միլիոնը
Օգոստոս 6 19:13 2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 19 մլն-ը: Ըստ worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալների՝ վարակվածների թիվը հասել է 19 026 638-ի:

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ նրանցից 712 212-ը մահացել են, 12 210 428-ը՝ ապաքինվել: Ներկա պահին ակտիվ վարակակիր է համարվում 6 103 998 մարդ:

Վարակման դեպքերի թվով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, որտեղ թվերը տատանվում են շուրջ 2-5 մլն-ի սահմանում: Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Իրանը, Միացյալ Թագավորությունը:

Մահացության ցուցանիշով ողջ աշխարհում առաջատարներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան: