Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել


Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել
Օգոստոս 6 12:33 2020

Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 526 փորձանմուշի հետազոտություն»: