«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են «Վեկտոր» գիտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութն ստացած առաջին կամավորների ինքնազգացողության մասին


«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են «Վեկտոր» գիտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութն ստացած առաջին կամավորների ինքնազգացողության մասին
Օգոստոս 4 19:42 2020

Ռուսական «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ստացած կամավորներն իրենց լավ են զգում, դեղամիջոցի ընդունումից հետո նրանց մոտ բարդացումներ չեն առաջացել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորին»:

«Պատվաստանյութ ստացած բոլոր կամավորներն իրենց լավ են զգում: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա» դեղամիջոցի ներարկումից հետո բարդացումներ չեն եղել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է պատվաստանյութն արդեն ստացել են հինգ կամավորներից երեքը: Չորրորդ կամավորը կպատվաստվի օգոստոսի 5-ին: Գերատեսչությունից հայտնել են, որ կամավորները գտնվում են բժիշկների մշտական վերահսկողության տակ: Նախատեսվում է երկրորդ ներարկումն անել 21 օր անց:

Պատվաստանյութը պետք է նպաստի նոր տեսակի կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորմանը: