Նիդեռլանդներում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ)


Նիդեռլանդներում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ)
Օգոստոս 2 13:57 2020

Նիդերլանդների Հաագա քաղաքում շուրջ 1500 մարդ դուրս է եկել հակակարանտինային ցույցի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով nos.nl կայքին: 

Մալիվելդ այգում տեղի ունեցած ցույցը խաղաղ է անցել: Այնուամենայնիվ, ցուցարարներից մեկին բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու, մյուսին` անձը ճշտելու համար: Որոշ ցուցարարներ ակնհայտ կերպով խախտել են պահանջվող 1,5 մետր սոցիալական հեռավորությունը: 

Ըստ ցուցարարների՝ բողոքի ակցիային նվիրված էր «անմտությանը», որը իրենց կարծիքով տեղի է ունենում հիվանդության և քաղաքացիների իրավունքների և ազատության սահմանափակման շուրջ:

Ոստիկանները ժամանակ առ ժամանակ ակցիայի կազմակերպիչներին խնդրել են հիշեցնել մասնակիցներին անվտանգության կանոնները պահպանելու մասին:

Изображение

Изображение

Изображение

Изображение

Изображение

 

Изображение