Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով. Երվանդ Վարոսյան


Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով. Երվանդ Վարոսյան
Հուլիս 30 20:07 2020

Իշխանությանն արտակարգ դրության բոլոր տարրերից հիմնականում հետաքրքրում է հավաքների ազատությունը ճնշելը, ընդ որում, այս դեպքում էլ  տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ կան հավաքներ, որոնք լավ էլ թույլատրվում են, իսկ այն հավաքները, որոնք ունեն  քաղաքական որևէ ենթատեքստ, կամ ուղղված են իշխանություններին քննադատելուն, ապա այդ հավաքը անմիջապես ճնշվում է. Tert.am –ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքին:

«Արտակարգ դրության պահպանումը արդյունավետ գործում է քաղաքական պայքարը ճնշելու նպատակով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ինչ որ անհայտ ծագման քաղաքական գործիչների հավաքներ, օրինակ, նախագահական նստավայրի դիմաց, կամ այլ պահանջներով սովորական քաղաքացիների հավաքներն այդպես չեն ճնշվում,  ինչպես քաղաքական ուղղվածության հավաքները, սա է պատճառը, որ ակնհայտորեն կարող ենք պնդել, որ առհասարակ արտակարգ դրության իմաստը հենց դա էր: Սակայն ինչքան էլ բիրտ մեթոդներով փորձ արվի ազատ խոսքը արտահայտելու և հավաքներ իրականացնելու  իրավունքը ճնշել,  դա երկար կյանք չի ունենալու»,-նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։