Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր. բժիշկ-համաճարակաբան


Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր. բժիշկ-համաճարակաբան
Հուլիս 30 19:02 2020

Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի պարտադիր կրման որոշում կայացնողները նշում են, որ հիմնվում են միջազգային փորձի և երկրի ներսում մասնագետների հետ քննարկումների վրա։

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՆ,

որ համաձայն ՀՀ ՍԱՅՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ ՕՐԵՆՔԻ՝

• Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

• Քաղաքացիներն ունեն`

• բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

• շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․

1) հրապարակել բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշման գիտական հիմքերը,

2) մարդկանց առողջության վրա բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման հնարավոր դրական և բացասական ազդեցությունների վերլուծությունները,

3) երկրի ներսում քննարկումներին մասնակցած մասնագետների անունները և քննարկումների արձանագրությունները։

ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։

ՀՀ Քաղաքացի, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան»: