Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է COVID-19․ ՀՀ ՊՆ


Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է COVID-19․ ՀՀ ՊՆ
Հուլիս 30 14:00 2020

Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։

Այս մասին, PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերի շարքերը։