Ուկրաինայի բնակիչը կորոնավիրուսով վարակվել է 3-րդ անգամ


Ուկրաինայի բնակիչը կորոնավիրուսով վարակվել է 3-րդ անգամ
Հուլիս 30 15:37 2020

Ուկրաինայի Տերնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ, գրում է РИА Новости-ն։ Այս մասին հայտնել է շրջանի պետական կառավարման առողջապահության բաժնի պետ Վոլոդիմիր Բոգայչուկը:

«Կա հիվանդ, ով երրորդ անգամ է վարակվել»,- ասել է Բոգայչուկը:

Ըստ Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալների՝ երկրում արձանագրվել է COVID-19-ի 67 597 դեպք, մահացել է 1 650 մարդ, ապաքինվել՝ 37 394 բուժառու: