Կիմ Չեն Ինը հրամայել է փակել Քեսոնը՝ կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի պատճառով


Կիմ Չեն Ինը հրամայել է փակել Քեսոնը՝ կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի պատճառով
Հուլիս 26 09:53 2020

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է ժամանակավորապես փակել Քեսոնը՝ կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի պատճառով։

 

Կիմ Չեն Ինը նաև հրամայել է մեկուսացնել իրարից բնակավայրի շրջանները։ Այդ մասին հաղորդում է KP.ru-ն՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի Քեսոն քաղաք ապօրինի մի տղամարդ է մուտք գործել, որը հավանաբար կորոնավիրուսով է վարակված։ Նրա հետազոտության արդյունքները օրգանիզմում COVID 19-ի առկայությունը հստակ չեն ցույց տվել։ Այժմ նա խիստ կարանտինի մեջ է, իսկ տեղի իշխանությունները պարզում են այն անձանց շրջանակը, որոնք նրա հետ շփում են ունեցել։