Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:
Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 16 062 431 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 645 018-ի, բուժվել է 9 821 594 մարդ:
Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 4 278 067 դեպք, որից 148 967-ը՝ մահվան ելքով:
Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 2 348 200 դեպք, 85 385-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 1 383 854 դեպք, 32 089-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 806 720 դեպք, 13 192-ը՝ մահվան ելքով, և Հարավային Աֆրիկան՝ 421 996 դեպք, 6343-ը՝ մահվան ելքով։
Ընդհանուր առմամբ, աշխարհում կա 11 երկիր, որտեղ կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը. խոսքն ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իսպանիայի, Իրանի, Պերուի և Ռուսաստանի մասին է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: