ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր ռեկորդ է գրանցել


ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր ռեկորդ է գրանցել
Հուլիս 25 11:25 2020

Վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 284 196 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մահվան դեպքերի թիվը կազմել է 9 753։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 18-ին։ Այդ ժամանակ վարակման օրական դեպքերի թիվը կազմել էր 259․8 հազար։

Վարակակիրների թվով առաջին տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են։ Այդ տարածաշրջանում գրանցվել է 8 121 700 վարակակիր։ Մեկ օրում այդ ցուցանիշն աճել է 173 187-ով։ Մահացածների թիվն ավելացել է 7663-ով՝ հասնելով 325 625-ի։

Եվրոպայում մինչ օրս գրանցվել է վարակման 3 170 382 և մահվան 209 421 դեպք։ 24 ժամում վարակման դեպքերի թիվն ավելացել է 209 421-ով, իսկ մահվան դեպքերինը՝ 451-ով։

Երրորդ հորիզոնականում Հարավարևելյան Ասիան է։ Այնտեղ վարակակիրների թիվը հասել է 1 625 564-ի, գրանցվել է մահվան 38 111 ելք։ Վերջին 1 օրում վարակման 54 247 և մահվան 54 247 դեպք է արձանագրվել։

Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում ի հայտ է բերվել կորոնավիրուսի 15․2 մլն դեպք, մահացել է ավելի քան 628 հազար վարակակիր։