Փոփոխություններ COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ


Փոփոխություններ COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ
Հուլիս 24 16:40 2020

COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից:

«Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Քարտեզը` https://covid19-map.armed.am/9a5c35f722e6c698.html

Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Ներբեռնել հավելվածը`
https://mob.armed.am/gpdR»,- ասվում է հաղորդագրության մեջ: