ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով. ArmLur.am


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով. ArmLur.am
Հուլիս 22 22:03 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:

Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաեւ, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը: