«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մայրապետ Անահիտ Թոխյանը Tert.am –իհետ զրույցում նշում է, որ համավարակով պայմանավորված աշխատանքի ծանրաբեռնվածության հետ մեկտեղ մայրապետերը մայիս և հունիս ամիսներին պարգևավճար չեն ստացել, մինչդեռ բուժանձնակազմի մյուս աշխատակիցները ստացել են:
«Ինչո՞ւ պետք է մայրապետերը մայիս և հունիս ամսվա հավելավճարներից զրկվեն, ես ավելի շատ եմ կովիդով հիվանդների հետ աշխատում, բայց մեզ մարդ չեն համարում ու չեն վճարում: Միայն մարտ և ապրիլ ամիսներին ենք պարգևավճար ստացել: Բացի այդ, աշխատավարձը տալիս են ուշացումով 20-22-ից հետո և չեմ կարողանում իմ վարկային պարտավորություները վճարել:
Ես ցանկանում եմ, որ իմ աշխատավարձը ժամանակին տան, առաջ վճարում էին մինչև ամսի 10-ը, վերջին 5-6 ամիսներին աշխատավարձերն ուշացնում են: Եթե հիվանդանոցը վերանորոգում է անում, դա պե՞տք է անդրադառնա մեզ վրա: Կովիդով հիվանդի աշխատողը պետք է ստանա չոր աշխատավարձ, իսկ հաշվապահը, մյուսները ստանան պարգևավճա՞ր»,-նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրկայքում: