Կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել․ Ալինա Նիկողոսյան


Կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել․ Ալինա Նիկողոսյան
Հուլիս 22 19:32 2020

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամւոլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում: