Բիլ Գեյթսը կոչ է անում կորոնավիրուսի պատվաստանյութը տրամադրել ավելի շատ կարիք ունեցողներին, այլ ոչ թե շատ վճարողերին


Բիլ Գեյթսը կոչ է անում կորոնավիրուսի պատվաստանյութը տրամադրել ավելի շատ կարիք ունեցողներին, այլ ոչ թե շատ վճարողերին
Հուլիս 11 18:52 2020

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն առաջին հերթին պետք է ստանան կարիքավորները, այլ ոչ թե նրանց, «ովքեր կարող են ավելի շատ վճարել դրանց համար», գրում է Reuters-ը։

 

Համապատասխան կոչով Գեյթսը հանդես է եկել նոր կորոնավիրուսի տարածմանը նվիրված առցանց ձևաչափով խորհրդաժողովում, որը կազմակերպել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային ընկերությունը։

«Եթե մենք թույլ տանք, որ դեղերը և պատվաստանյութերը առաջին հերթին ստանան այն մարդիկ, որոնք կարող են ավելի շատ վճարել, այլ ոչ թե տրամարդրենք դեղամիջոցների անհրաժեշտությունն ունեցող մարդկանց և երկրներին, համավարակը կշարունակվի ավելի երկար ժամանակ, ավելի շատ անարդարության կհանգեցնի և ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կդառնա»,- նշել է Գեյթսը:

 

Microsoft-ի հիմնադիրը նաև ընդգծել է, որ պատվաստանյութի բաշխման ժամանակ ընտրությունը հիմնված պետք է լինի ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ արդարության սկզբունքների վրա։