Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով


Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով
Հուլիս 11 12:58 2020

Վրաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 981։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 8-ով՝ համաձայն Stopcov.ge-ի տվյալների, գրում է РИА Новости-ն։ Կարանտինում է գտնվում 4 851 քաղաքացի, մահացել է 15 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 231 քաղաքացի։ Ապաքինվել է 846 բուժառու։