Միացյալ Նահանգներում երեքշաբթի արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 60 021, իսկ մահվան 1195 նոր դեպք։
Ինչպես փոխանցում է CNN-ը, դա համաճարակի սկզբից մինչ օրս գրանցված առավելագույն մեկօրյա ցուցանիշն է ԱՄՆ-ի համար:
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած նահանգներն են Նյու Յորքը (398 237 վարակման, 32 243 մահվան դեպք), Կալիֆոռնիան (284 012, 6573), Տեխասը (216 026, 2778), Ֆլորիդան (213 794, 3841), Նյու Ջերսին (173 878, 15 281), Իլինոյսը (149 574, 7273), Մասաչուսեթսը (110 338, 8213), Արիզոնան (105 094, 1927):
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վարակման թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր անցել է 3 միլիոնը, մահացածներինը՝ 134 հազարը: