Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել. արձանագրվել է մահվան 1 դեպք. ԱՆ


Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել. արձանագրվել է մահվան 1 դեպք. ԱՆ
Հունիս 17 14:21 2020

Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների 971 բուժաշխատողի մոտ (բժիշկ, բուժքույր, մայրապետ) ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19): Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով արձանագրվել է մահվան 1 դեպք։