ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր Աժ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները հասկացել են կեղծիքն ու սուտը։
«Այսօր ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե, որոշակի բյուրոկրատիա կա, որը որոշակի դժվարություն է առաջացնում, կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան առաջ է գալիս՝ թվայնացվում է, էդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնեն ու ՀՀ-ն կզարգանա։
Սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իր հարևանների հետ շատ լավ հարաբերություն է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում կենտրոն, պայմաններն ավելի լավ են լինելու, մարդիկ իրենց ապահով են զգալու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Այս խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել....»,-ավելացրեց նա։
Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ում բոլորի համար հավասար պայմաններ կլինեն, մրցակցային հարթակ է լինելու.«Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք»։