Ավստրալիան Չինաստանին մեղադրել է համավարակի վերաբերյալ «վախի եւ տարաձայնությունների» մթնոլորտ ստեղծելու մեջ


Ավստրալիան Չինաստանին մեղադրել է համավարակի վերաբերյալ «վախի եւ տարաձայնությունների» մթնոլորտ ստեղծելու մեջ
Հունիս 17 00:27 2020

Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնը Չինաստանին մեղադրել է նրանում, որ այն նպաստել է կորոնավիրուսի հետ կապված «վախի եւ տարաձայնության» մթնոլորտի ստեղծմանը, փոխանցում է AP-ն:

Ելույթ ունենալով Ավստրալիայի ազգային համալսարանում՝  Մարիս Փեյնն ասել է, որ վիրուսը պարարտ հող է ստեղծում կեղծ լուրերի համար: «Twitter-ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի հետ կապված ավելի քան 32.000 հաշվառման գրառումներ է հրապարակել»,- նշել է նա:

Ըստ նրա՝ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ որոշ երկրներ օգտագործում են այս համավարակը՝ իրենց ավելի ավտորիտար մոդելներն առաջ տանելու նպատակով լիբերալ ժողովրդավարության խաթարման համար»: Պեկինի՝ քաղաքացիներին ուղղված նախազգուշացումները հնարավոր ռասիստական ​​հարձակումների պատճառով Ավստրալիա ուղեւորվելու վերաբերյալ Փեյնը «ապատեղեկատվություն» է անվանել: «Այսպիսի ժամանակներում մեզ համագործակցություն եւ փոխըմբռնում է անհրաժեշտ»,- ասել է նա:

Նա կոչ արել երկրներին օժանդակել գլոբալ մարմիններին, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ «ինֆոդեմիային» դիմակայելու համար: «Մենք դա անելու ենք փաստերի եւ թափանցիկության միջոցով, որոնք ամրապնդված են լիբերալ ժողովրդավարական արժեքներով, որոնք մենք կշարունակենք առաջ տանել ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում»,- ասել է Փեյնը:

Լարվածությունը Պեկինի եւ Կանբերայի միջեւ կայունորեն աճել է այն բանից հետո, երբ Ավստրալիան միացավ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնելու կոչերին: