Փարաքար համայնքում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել


Փարաքար համայնքում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Հունիս 10 21:34 2020

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, որոնցից 1-ը բուժում է ստանում հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքի ամբուլատորիայի ղեկավար Նարինե Գրիգորյանը։

«3 նոր դեպք կա հաստատված, ինքնամեկուսացածների թիվը ավելանում է ըստ այդմ։ Նրանցից երկուսը նույն ընտանիքից են, նրանց վարակման աղբյուրները տարբեր են, կապ չունեն մինչեւ այս համայնքում հաստատված դեպքերի հետ»,- ասա նա։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, հնարավոր է՝ Փարաքար եւ Տանձուտ համայնքներում տեղաշարժման սահմանափակումներ մտցվեն։