Կորոնավիրուսային վարակը առավելագույնս բարդացնում է այլ հիվանդությունների բուժման ընթացակարգը: Ցավոք, վերջին շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճի միտում նկատվեց և մեր հիվանդանոցը առավել ծանրաբեռնված է աշխատում: Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժական հարցերի գործով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:
«Հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և նրա բարդությունները ևս անկառավարելի են: Այսօրվա՝ ամողջ աշխարհում և մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները չունեն այն բազան, որը հստակ կազդի հիվանդության բուժման ելքի վրա, սակայն վստահ ասում եմ, որ իրականացվում են բոլոր այն միջոցառումները, որպեսզի ծանր հիվանդները ստանան լիարժեք բուժական միջամտությունները»,- ասաց նա:
Մանուկյանը վարակը գնահատեց որպես պատերազմ, որտեղ բուժհաստատությունները մարտի դաշտի են վերածվել: Ըստ նրա՝ այդ պետերազմում հաղթելու համար ունենք շատ մեզ հզոր զենք, որը իրավիճակին ստափ և գիտակից մոտենալն է:
Նա հորդորեց բոլորին, որ պահպանվեն Կառավարության, Առողջապահության նախարարության, պարետատան բոլոր պահանջները, ցուցումները, քանի որ բոլոր ցուցումները ըստ նրա՝ ազդեցություն ունեն համաճարակային իրավիճակի վրա: