Շիրակի մարզում կա կորոնավիրուսի վարակման 490 դեպք, որոնցից 200 մարդ արդեն բուժվել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Շիրակի մարզում ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ, որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը։ Մարզում վիրուսի հետեւանքով գրանցվել է 10 մահ»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպես է գնահատում մարզում վարակի տարածման դինամիկան, Պետրոսյանն ասաց. «Մենք հունիսից ունեցանք աճ, մեզ համար հունիսը բավականին մտահոգիչ էր, իսկ այս պահին Գյումրիում ունենք 2 արտադրական ձեռնարկատիրություններ, որտեղ վիրուս է հայտնաբերվել։ Ամեն մեկում 20+ դեպք է հաստատվել, համապատասխան աշխատանքներ ենք կատարում, որպեսզի մեծ օջախ չդառնա»։