«Կոշ» քրեակատարողականի պետ Մանուկ Պողոսյանն ու նրա տեղակալները՝ ղեկավար կազմից եւս չորս անդամ, ինչպես նաեւ դատապարտյալ վարակվել են կորոնավիրուսով:
Ըստ տեղեկություների՝ վարակը հայտնաբերվել է նախօրեին, պաշտոնյաները մեկուսացած են:
«Կարող եմ հայտնել, որ «Կոշ» քրեակատարողականից հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, նրանք մեկուսացած են պատշաճ կարգով: Կորոնավիրուսով է վարակված նաեւ մեկ դատապարտյալ, ով նույնպես մեկուսացած է, բոլոր դատապարտյալները թեստավորվել են, որոնց պատասխանը բացասական է»,-հայտնել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նոնա Նավիկյանը նշել է, որ կորոնավիրուսով վարակած դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։