Պետք չէ քաղաքականությամբ զբաղվել Հայաստանին օգնելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին,լրագրողների հետ զրույցում ասել է «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Կարծում եմ, որ Հայաստանին ավելի շատ եմ օգնում իրականացված ծրագրերով: Դրա համար պետք չէ կառավարության կազմում ներառվել կամ քաղաքականությամբ զբաղվել: Այն, ինչ մենք անում ենք, դրական դերակատարում ունի և դրա համար որևէ պաշտոն պետք չէ»,-ասել է Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական կյանքին իր մասնակցության հնարավորության մասին լուրերին: