Երբ ՀՀ իշխանությունները հայտնի սրտաբան Հրայր Հովակիմյանին պարգևատրեցինՀայրենիքի շքանշանով, բոլորս անչափ ուրախացանք, որ հետհեղափոխական Նոր Հայաստանում մեր հերոսը նաև բժիշկն է, ինչպես ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան նկարագրեց մեր օրերի հերոսների բնութագրիչները։ Երբ Տավուշյան մարտերից հետո Ռուբեն Սանամյանին շնորհվեց Ազգային հերոսի կոչում, իսկ մի քանի տասնյակ զինվորականների ԷԼ շնորհվեցԻՆ բարձր ու բարձրագույն պարգևներ, կրկին ուրախացանք, որ մեր հայրենիքին ծառայություն մատուցող, բայց մեզ անհայտ զինվորականներին հավուր պատշաճի գնահատում է պետությունը հայրենիքին մատուցված ծառայությունների դիմաց /տակավին վերջերս՝ Տավուշից Երևան վերադառնալիս, ավտոմեքենայում զրուցակիցս ռազմական բնագավառից մի փորձառու ընկեր էր, ով սկսեց ներկայացնել Ռուբեն Սանամյանի սխարնքները, ու ես նրա պատմած դրվագներից մեկով անմիջապես հիշեցի շատ տարիներ առաջ մեր ենթաշրջանի սահմանագծում մեր հերոսի ու իր գործընկերոջ կատարած մի ֆանտաստիկ գործողության, սխրանքի մասին, որը ժամանակին լսել էի պայմանագրային զինծառայող ընկերոջից, ով ծառայության ու իր հենակետի բերումով տեղյակ էր եղել նրա գործողության որոշ մանրամասներից ու ապահովել էր թիկունքը, մինչդեռ ես չէի կարողանում հավատալ, թե այդ կարգի պրոֆեսիոնալ ունենք/։ Ու պետության կողմից իրական հերոսների, ծառայություն մատուցած մեր հայրենակիցների հանդեպ այսքան հրաշալի վերաբերմունքից հետո ուշացումով տեղեկանում եմ, որ սեպտեմբերի 21-ի հանդիսավոր տոնակատարությունների (ցավոք, չեմ կարողացել այդ և հաջորդող օրերին լիարժեք ծանոթանալ անցուդարձին) ժամանակ կառավարության կողմից գնահատվել են ամենատարբեր բուժհաստատությունները, բացի․․․․ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, ինչին հաջորդել է այդ բուժհաստատության բուժանձնակազմի արդարացի բողոքի ձայնը։ Չէի ասի, թե արդարացի կլիներ, եթե այլ բուժհաստատություն անտեսված լիներ, այլ ոչ թե Նորքի ինֆեկցիոնը։ Սակայն առավել քան անցանկալի ու տխուր է, որ անտեսվողը հենց այդ բուժհաստատությունն է եղել․․․ Անհնար է չհիշել ու չնկատել, որ անտեսանելի թշնամու՝ կորանավիրուսային համավարակի դեմ մերօրյա պատերազմի առաջնագծում առաջին օրից հենց այս հիվանդանոցն է եղել։ Հիշում եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լայվերը առաջին իսկ օրերին այս հիվանդանոցից, որոնք թողնում էին նախարարություն-հիվանդանոց հրաշալի համագործակցության տպավորություն։ Հիշում եմ այս հիվանդանոցի անվանի ու ոչ անվանի բժիշկների՝ ամեն ինչից զատ նաև քարոզչական աջակցությունը կառավարությանը, երբ երկրում որոշ խմբավորումներ դավադրության տեսություններ էին տարածում՝ խոչընդոտելով ու հարվածելով համավարակի դեմ պայքարի պետական քաղաքականությանը․․․ Անգամ Հանրային խորհրդի քննարկումների հարթակում նրանք մինչև վերջ կորոնավիրուսի դեմ ինֆորմացիոն պայքարի ճակատում էին՝ ի դեմս այդ հաստատության նախկին գլխավոր լյարդաբան Hasmik Ghazinyan-ի, նրա այլ գործընկերների, ովքեր, որքան էլ այլևս այդ բուժհաստատությունում չէին աշխատում, բայց շարունակում էին ինֆորմացիոն դաշտում էլ պայքարել, խորհուրդներ տալ, առաջարկություններով հանդես գալ․․․․ Ու շատ այլ բաներ չեն մոռացվել՝ կորոնավիրոսի ծանր դրսևորումներից փրկված բազում ծանոթ ու անծանոթ հիվանդների դրվատանքի ու երախտագիտության խոսքերը այս բուժհաստատության բուժանձնակազմի հոգատարության, անձնուրաց աշխատանքի ու իրենց կյանքը փրկելու կապակցությամբ՝ ի հեճուկս նրանց ու նրանց ընտանիքների համար առկա բազում ռիսկերի ու փորձությունների /նրանցից շատերը վարակեցին իրենց ընտանիքներին, բայց չնահաջնեցին իրենց առաքելությունից/։ Թե այդ հարաբերություններում ինչ փոխվեց վերջերս այդ բուժհաստատության տնօրենի փոփոխության շրջանում, դրանից առաջ կամ հետո, տեղյակ չեմ։ Սակայն, ինչ էլ որ լիներ, դա չպետք է դառնար այս բուժհաստատության ու նրա քաջարի անձնակազմի անձնուրաց աշխատանքի, հերոսության անտեսման պատճառ։ Ինձ համար դա ցավ է, տխրության պատճառ։ Ոչ, հիասթափված չեմ, բայց սա այն չէր, ինչի մասին կցանկանայի լսել կամ տեղեկանալ վերը թվարկված հերոսների ու բազում արժանավոր մարդկանց՝ հայրենիքին ու մարդկությանը մատուցած ծառայությունների պետական գնահատանքի ոգևորիչ շղթայից հետո։ Չգիտեմ, թե ինչպես է հնարավոր շտկել այս վրիպում-բացթողում-սխալը՝ հրապարակային ներողությա՞մբ, առանձնահատուկ գնահատանք-վերաբերմունքո՞վ, թեկուզև ուշացած պարգևատրումով, թերևս կացանկանամ, որ Առողջապահության նախարարությունն ու կառավարությունն իրենք որոշեն։ Բայց որ ապագայում նման վրիպումներ ու սխալներ չի կարելի թույլ տալ՝ դա հաստատ է։

 

Styopa Safaryan