Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բաքվում ավելի շատ «Արսենալի» երկրպագուներ կան, քան «Չելսիի»: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները Բաքվում շրջելիս երգել են.
«We’ve been to Karabakh and everywhere
Shagged brasses in Cologne
And now we’re off to Baku
To Bring Europa home...»
«Զինագործների» երկրպագուները երգում են, որ եղել են Ղարաբաղում և ամենուր, Քյլոնում «տարել են բոլորի գլուխը», իսկ հիմա Բաքվում են Եվրոպա լիգայի գավաթը տուն վերադարձնելու համար:
Երգելով «մենք եղել ենք Ղարաբաղում»՝ «Արսենալի» երկրպագուները, հավանաբար, նկատի ունեն, որ լոնդոնյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլում մրցել է «Ղարաբաղի» հետ և հաղթել է 3-0 հաշվով: Գերմանական «Քյոլնի» հետ էլ «Արսենալը» մրցել է նախորդ խաղարկությունում՝ արտագնա խաղում պարտվելով 0-1 հաշվով:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու և չի մասնակցելու եզրափակիչ հանդիպմանը:
- Armsport.am