Նոյեմբերի 22-26-ը Գերմանիայում տեղի է ունեցել «Euro Pop Contest Berliner Perle -2018» միջազգային երգի մրցույթ, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը մրցությում գրավել է առաջին տեղը:
«Մրցույթին մասնակցել են մոտ 30 երկրից 100 մասնակից:
Այն կայացել է 3 տարիքային խմբում. մինչև 11, 12-16 և 18-ից բարձր տարիքային խմբերում:
18-ից բարձր տարիքային խմբում հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն արժանացել է «Առաջին մրցանակի »»,-ասաց
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը:
Անահիտ Հակոբյանն առաջին փուլում երգել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որը , որպես կանոն, մրցույթներում հայ մասնակիցներին միշտ հաղթանակ է բերում:«Համաշխարհային հիթ » անվանակարգում երգել է Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը:
Այն հարցին, թե ինչ է տվել այս մրցույթը, երգչուհին պատասխանեց.
«Գալահամերգի ժամանակ մրցանակից բացի նաև հրավեր ստացա մասնակցելու երկու միջազգային մրցույթի Իտալիայում և Մակեդոնիայում» Ձեռք բերեցի նոր ընկերներ, հաստատեցի նոր ծանոթություններ»:
Նշենք, որ փետրվար ամսին Լոնդոնում Անհաիտ Հակոբյանը կմասնակցի միջազգայի մրցույթի,որին նույնպես ներկայացնում է WAPA-ն:
Armday.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանը նշեց, որ ներքին վստահություն է ունեցել, որ կհաղթի այս մրցույթում, թեև ուժեղ մրցակիցներ է ունեցել:
« Ես ունեի հաղթողի թեկնածուներ, սակայն ինքս է լավ էի ներկայացել մրցութային օրերին»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք,որ WAPA-ն հիմնադրվել է 2014 թվականին: 92 երկրում ունի շուրջ 40.000 անդամ և ամեն երկրում ունի իր ներկայացուցիչները:
Ստորև ներկայացնում ենք երգչուհու անցած երաժշտական ուղին:
Անահիտ Հակոբյանը սկսել է երգել մանկուց, սակայն պրոֆեսիոնալ վոկալով զբաղվել է 8 տարեկանից: Նա հաճախել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի ժովովրդական երգեցողության բաժին:
Մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և գրավել պատվավոր հորիզոնականներ:
Հեռուստանախագծերից մասնակցել է «Աստղիկ 2» (եզրափակիչ փուլ), «X Factor 3» (եզրափակչ փուլ) «Հայաստանի ձայնը» (եզրափակչ փուլ) նախագծերին: